Oրերս որոշ կայքեր անդրադարձել են սահմանային անցակետերում մաքսային ծառայողների կողմից «չափից դուրս խիստ հսկողություն իրականացնելու», քաղաքացիների բեռների հետ «անզգույշ և կոպիտ» վարվելու դեպքերին: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսային համակարգի բարեփոխումների շրջանակներում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը խիստ հանձնարարական է տվել սահմանային անցման կետերում մաքսային ծառայողների կողմից քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մաքսային ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ քաղաքացիները կարող են դիմել մաքսային ծառայողի անմիջական վերադասին: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ սահմանային բոլոր անցակետերում փակցվել են հուշաթերթիկներ, որտեղ նշված են պաշտոնատար անձանց հեռախոսահամարները, ում կարող են դիմել քաղաքացիները մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների, անհարկի խոչընդոտների կամ քաշքշուկների դեպքերում:
Պետական եկամուտների կոմիտեն ակնկալում է զանգվածային լրատվության միջոցների և հասարակության գործուն աջակցությունը մաքսային ծառայողների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ կոնկրետ փաստերը վերհանելու և հանգամանալի ուսումնասիրելու հարցում: